ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտին կայցելի Հայաստան![]() 21 փետրվարի 2012 - 14:04 AMT PanARMENIAN.Net - 2012-ի աշնանը Հայաստանում նախատեսվում է անցկացնել Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց կմասնակցեն ՀԱՊԿ բոլոր անդամ-երկրները: «Մասնակցությունը կիրականանա կամ երկրների ռազմական կոնտինգենտի մասնակցության միջոցով կամ առանձին օպերատիվ խմբերի կողմից՝ ուղարկված զորավարժությունների համար»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ-Կիև-Քիշնև հեռուստակամրջի ընթացքում: Զորավարժությունների իրականացման համակարգման հետ կապված փետրվարի վերջին Երևան կժամանեն ՀԱՊԿ ներկայացուցիչները, ովքեր հանդիպումներ կանցկացնեն հայկական ղեկավարության հետ, իսկ մարտին նախատեսվում է Բորդյուժայի այցելությունը հայկական իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները քննարկելու համար: Անդրադառնալով հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը՝ Բորդյուժան նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնեցվել են 4 պայմանագրեր, որոնց հիման վրա «Հայաստանում շուտով կգործեն ՀՀ ԶՈՒ սպասարկման սերվիս կենտրոններ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |