Մաշտոցի պուրակ. Բնապահպան-ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը հացադուլ է հայտարարել![]() 21 փետրվարի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Ակտիվիստները հայտարարությամբ դիմեցին իրենց ընկերներին. «Անամոթաբար շարունակվում է շինարարությունը, ու ստացվում է, որ այսօր մենք թույլ ենք: Մեր ընկերների մի մասը հիվանդացել են: Դե հասկանալի է, ցուրտ է, քանի ժամ ձյան վրա են անցկացրել: Այսօր թույլ ենք քանակով, բայց ոչ հոգով: Սա թող մեզ դաս լինի, որ մենք տեմպը չթուլացնենք: Երկու օրում նենց հակահարված պետք է տանք, որ փախնեն այստեղից: Դրա համար մենք ունենք կամքի ուժ, համախմբվածություն, խելք: Եկենք այնպիսի մի բում անենք այսօր, որ վաղը չէ մյուս օրը այստեղ տեղ չլինի, որ ոչ ոստիկանը, ոչ շինարարը, կոպիտ ասած, «դուխ չունենան» այստեղ մտնել: Եկեք աղուկ բարձրացնենք, ճնշում գործադրենք: Մինչև լուսադեմ բանվորները ցրտին աշխատել են, իրենց դռելներով ու բալգառկաներով անհանգստացրել են ոչ միայն հասարակությանը, այլև նոր ծնվող մանկանը: Մենք մեր սրտի կոչով ենք այստեղ, ոչ թե ինչ-որ մեկի կանչով: Փորձենք այգին մի հարվածով հետ բերել»: Նրանք նշեցին, որ այսօր մինչև ուշ երեկո մնալու են այգում և վաղը նորից հավաքվելու են առավոտյան ժամը 10-ից. «Օգնեք, տարածեք ինֆորմացիա»: Իսկ ազատ լրագրող, բնապահպան-ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը հացադուլ է հայտարարել ու կոչ է անում բոլորին միանալ իրեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |