ՄՕԿ-ի փոխնախագահ Մարիո Պեսկանտեն հրաժարական է տվել![]() 22 փետրվարի 2012 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական ծարժման հայտնի գործիչ և իտալական սպորտի բազմամյա ղեկավար Մարիո Պեսկանտեն հայտարարել է, որ հրաժարվում է ՄՕԿ-ի փոխնախագահի իր պաշտոնից: Պեսկանտեի խոսքով, ինքը նամակով այդ մասին հայտնել է ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեին, որն առաջիկայում կդիտարկվի ՄՕԿ-ի նիստին` նվիրված 2012թ Լոնդոնի Օլիմպիական խաղերին, հայտնում է ՌՒԱ Նովոստին: Պեսկանտեն Իտալիայի առաջին ներկայացուցիչն էր, ով զբաղեցրել է ՄՕԿ-ի փոխնախագահի պաշտոնը: Պեսկանտեի հրաժարականը հետևել է նրան, որ Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ Հռոմը հրաժարվում է դառնալ 2020թ Օլիմպիական մայրաքաղաք: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |