Շախմատ. Բաքուն չէր սպասում, որ երկրորդ անգամ կմերժվի հավակնորդների մրցաշարը կազմակերպելու հարցում22 փետրվարի 2012 - 12:03 AMT PanARMENIAN.Net - «Մենք իսկապես հուսով էինք, որ Լևոն Արոնյանը կհամաձայներ, որ մրցաշարն անցկացվեր Բաքվում : Նրա ժամանումը բռնցքամարտիկների ժամանում չէ»,-ասել է «SOCAR Energy Georgia» տնօրեն և Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը: Ըստ նրա, հավակնորդների մրցաշարի անցկացման համար, հունվարի 31-ին ներկայացվել էր ընդամենը 2 հայտ`Ադրբեջանի և Բուլղարիայի կողմից: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2 անգամ` 2011 և 2012թթ հրաժարվել է խաղալ Բաքվում: 2011թ մրցաշարը տեղի է ունեցել Կազանում, իսկ 2012-ին կկայանա Լոնդոնում: Այս տարի Արոնյանը նամակ էր հղել ՖԻԴԵ-ի նախագահին, որում ասվում էր, որ Ադրբեջանում մրցաշարի անցկացման դեպքում ինքը չի մասնակցի դրան: Դրանից հետո Իլյումժինովը հայտարարել էր, որ մրցաշարը կկայանա Լոնդոնում հոկտեմբեր 23-նոյեմբեր 13-ը: «Ներկայումս ոչ մի հայ չի կարող Ադրբեջանում գտնել բարենպաստ հոգեբանական մթնոլորտ: Անվտանգության երաշխիքները և որևէ լրացուցիչ աջակցություն չի կարող շտկել իրավիճակը»,-գրել էր հայ շախմատիստը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |