ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՑԱԾՐՆ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի զարգացման մակարդակով Հայաստանը Հարավային Կովկասում զիջում է Ադրբեջանին եւ Վրաստանին: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է Երեւանում Համաշխարհային բանկի ներկայացուցչության տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը` վկայակոչելով «Transparency International» կազմակերպության անցկացրած հետազոտությունները: Նրա խոսքերով` 2003 թվականին Հայաստանն ըստ թափանցիկության աստիճանի 78-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում: Մինչդեռ հարեւան Վրաստանն ու Ադրբեջանն արդեն անցել են 130-րդ հորիզոնականը, ավելացրել է ՀԲ ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---