iPad 3-ը կներկայացվի Գերմանիայո՞ւմ

iPad 3-ը կներկայացվի Գերմանիայո՞ւմ

PanARMENIAN.Net - Ըստ գերմանական մամուլում տարածված լուրերի, Apple ընկերությունը կթողարկի իր iPad 3 պլանշետային համակարգիչը մարտի 23-ին Գերմանիայում։ Այս մասին հաղորդում է appleinsider.com-ը։

Անցյալ տարի Apple-ը ներկայացրել էր iPad 2-ը մարտի 2-ին և այն հասանելի եղավ ամենասկզբում ԱՄՆ-ում։ Իսկ Գերմանիայում սարքը հասանելի էր միայն մարտի վերջում։

Սակայն ինչպես հայտնի է, սպասվում է, որ ընկերությունը կներկայացնի իր պլանշետային համակարգչի 3-րդ սերունդը մարտի 7-ին՝ իր հայտարարած մամլո ասուլիսի ժամանակ։

Բացի վերը նշված թողարկման ամսաթվից գերմանական մամուլը գրում է, որ iPad 3-ն ունենալու է Siri ձայնային կառավարման համակարգը և հագեցած է լինելու A5X կոչվող պրոցեսորով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---