Վ.ՕՍԿԱՆՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ14 հունվարի 2004 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Համապատասխան հրավերի դեպքում, Հայաստանը, հնարավոր է, կմասնակցի ԱԳՆ ղեկավարների մակարդակով հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպմանը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլի վերջերս արված հայտարարությունը նման հանդիպման անցկացման հնարավորության մասին: Օսկանյանի խոսքերով` արդեն կայացած երկու նման հանդիպումները տվել են դրական արդյունք: Ընդսմին, նա հերքել է ենթադրություններն այն մասին, թե Թուրքիան այդ հանդիպումներում հանդես է գալիս որպես միջնորդ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: «Պարզապես հանդիպում են տարածաշրջանում հարեւան երեք երկրների ներկայացուցիչները եւ քննարկում ընդհանուր խնդիրներ», - ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |