2011-ին Յանդեքսի մաքուր շահույթն աճել է 51 տոկոսով![]() 22 փետրվարի 2012 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Յանդեքս ինտերնետ ընկերությունը հայտարարել է 2011-ի չորրորդ եռամսյակի և 2011-ի ֆինանսական արդյունքները: Այդ տվյալները հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Յանդեքսի օպերացիոն շահույթը 2011-ի չորրորդ եռամսյակում կազմել է 2,6 մլրդ ռուբլի (80,8 մլն դոլար)՝ անցյալ տարվա համեմատ աճելով 44 տոկոսով: Նույն շրջանում մաքուր շահույթը կազմել է 2,1 մլրդ ռուբլի (65,9 մլն դոլար)՝ անցյալ տարվա ցուցանիշի համեմատ աճելով 51 տոկոսով: Ընդհանուր առմամբ 2011-ին ընկերության օպերացիոն շահույթը կազմել է 7,0 մլրդ ռուբլի՝ 2010-ի համեմատ ավելանալով 46 տոկոսով, իսկ 2011-ի մաքուր շահույթը կազմել է 5,8 մլրդ ռուբլի՝ ավելանալով 51 տոկոսով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |