ՀՀ նախագահ. Եվրոնեստը կարող է հարթակ դառնալ Արևելյան գործընկերության առաջխաղացման համար![]() 22 փետրվարի 2012 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատգամավորների պատվիրակությանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին և հանձնաժողովի նիստին մաղթել արգասաբեր աշխատանք: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ի սկզբանե ողջունել է ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրոնեստի հիմնումը և համարում է, որ այն կարող է դառնալ Արևելյան գործընկերության առաջխաղացմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանն օժանդակող հարթակ: Անկախությունից ի վեր եվրաինտեգրման ճանապարհն ընտրած և նույն արժեքները դավանող Հայաստանը, նախագահի խոսքով, պատրաստ է բարեփոխումների արդյունքում վերադառնալ իր ակունքներում գտնվող այն արժեհամակարգին, որի կրողն է եղել հայ ժողովուրդը և որի վրա այսօր կառուցվում է ընդհանուր Եվրոպան: Այդ ճանապարհին Հանրապետության ղեկավարը կարևորել է գործընկերների հետ սերտ համագործակցությունն ու նրանց աջակցությունը: Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև Եվրոնեստի վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, Եվրոնեստից և մասնավորապես՝ սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովից Հայաստանի ակնկալիքներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության օրակարգին, Հայաստանի տնտեսությանն ու ժողովրդավարության ուղղությամբ բարեփոխումներին, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշմանն ու բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |