ACTA-ն չի վավերացվի, մինչև Եվրոպական արդարադատության դատարանը չհամաձայնվի

ACTA-ն չի վավերացվի, մինչև Եվրոպական արդարադատության դատարանը չհամաձայնվի

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը խնդրել է Եվրոպական արդարադատության դատարանին գնահատել ACTA հակապիրատային համաձայնագրերը, որոնք խստացնում են պատիժը հեղինակային իրավունքները խախտելու համար: Այդ մասին հայտարարել է առևտրի հարցերով եվրահանձնակատար Քարել դե Գյուխտը, գրում է digit.ru-ն:

«Ողջունում եմ, որ մարդիկ մտահոգություն են հայտնել այն հարցում, ինչ վերաբերվում է ինտերնետի ազատությանը»,- Բրյուսելում ասել է նա լրագրողներին:

Որպեսզի ACTA-ն ԵՄ-ում ուժի մեջ մտնի, այն պետք է վավերացնեն Եվրախորհրդարանը և այն ստորագրած պետությունները: Դրանից հետո այն վերջնականապես կհաստատի ԵՄ խորհուրդը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---