Յուրա Մովսիսյանն իր հերթական գոլն է իրացրել «Կրասնոդարի» կազմում

Յուրա Մովսիսյանն իր հերթական գոլն է իրացրել «Կրասնոդարի» կազմում

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին թուրքական Բելեք քաղաքում «Կրասնոդարը» ստուգողական հանդիպում անցկացրեց ուկրաինական «Կրիվբասսի» հետ:

Ռուսական թիմի մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ նաև հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Խաղի 6-րդ րոպեին նա Մարկովի փոխանցումից հետո գլխով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը` դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:

«Կրասնոդարի» երկրորդ գոլը ֆուտբոլիստները գրանցեցին 4 րոպե անց: «Կրիվբասսի» ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց կրճատել հաշիվը: Հանդիպումն ավարտվեց 2:0` հօգուտ ռուսական թիմին:

Հաջորդ հանդիպումը «Կրասնոդարը» կանցկացնի փետրվարի 25-ին «Տավրիայի» (Ուկրաինա) հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---