«Տաշիր» ընկերությունների խումբը նույնպես հերքել է Roberto Cavalli նորաձևության տունը գնելու փաստը

«Տաշիր» ընկերությունների խումբը նույնպես հերքել է Roberto Cavalli նորաձևության տունը գնելու փաստը

PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խումբը նույնպես հերքել է Roberto Cavalli նորաձևության տունը գնելու փաստը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել «Տաշիրի» մամլո ծառայությունից, ներկայումս հոլդինգը զարգացնում է «ՍՔ-Թրեյդինգ» նորաձև հագուստի նոր ցանցը, որի մեջ մտել են այնպիսի բրենդեր, ինչպիսիք են «WildWest», «KidsGarden», «RangeR», «Steilmann», «QUIZ»:

2012 թվականի ընթացքում «Տաշիրը» ծրագրում է ընդլայնել խանութների ցանցը, ինչպես նաև գործընկերական խանութների նոր նախագիծ է մեկնարկում «Lee» և «Wrangler» բրենդերի հետ համատեղ:

Մամլո ծառայության տվյալների համաձայն, մինչև 2013 թվականի ավարտը կբացվի ավելի քան 50 խանութ, իսկ ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 25 մլն դոլար:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ աշխարհի ամենահայտնի դիզայներական ընկերություններից մեկը` Roberto Cavalli իտալական նորաձևության տունը կարող է գնել «Տաշիր» ռուսական ընկերությունների խումբը: Այդ տեղեկատվությունն արդեն հասցրել են հերքել իտալական նորաձևության տանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---