ՃՇԳՐՏՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է «ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ16 հունվարի 2004 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ճշտել է «Washington Profile» գործակալությունը, որը վերջերս տարածել է «Heritage Foundation» կազմակերպության հետազոտության արդյունքում կազմված Տնտեսական ազատության ինդեքսի հերթական վարկանիշը, Հայաստանն ընդգրկվել է «հիմնականում ազատ տնտեսություն» ունեցող երկրների ցուցակում: Աղբյուրի համաձայն, նախկին խորհրդային հանրապետություններից այդ շարքին են դասվել Լիտվան, Լատվիան եւ Հայաստանը (նույն 44-րդ հորիզոնականում է գտնվում նաեւ Ֆրանսիան): Հիշեցնենք, որ Ինդեքսը կազմելիս հաշվի են առնվել հետեւյալ չափանիշները` առեւտուր, հարկային քաղաքականություն, իշխանության ազդեցությունը տնտեսության վրա, ներդրումների ծավալները, ֆինանսական ծառայությունների շուկայի վիճակը, գների կարգավորումը, սեփականության իրավունքների պաշտպանությունը, իրավիճակը «սեւ շուկայում» եւ այլն: Նշենք նաեւ, որ Ադրբեջանը, որը 106-րդ տեղն է գրավում վարկանիշում, ճանաչվել է «հիմնականում ոչ ազատ» տնտեսություն ունեցող երկիր:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |