«Առավոտ». ԼՂՀ զորամասերից մեկի զինվորը մահացել է ավտովթարից

«Առավոտ». ԼՂՀ զորամասերից մեկի զինվորը մահացել է ավտովթարից

PanARMENIAN.Net - Երեկ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: «Առավոտը» հաղորդում է, որ ժամը 21-ի սահմաններում 45-ամյա Արմիկ Բալասանյանի վարած ավտոմեքենան Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղից դեպի ԼՂՀ Միջնավան քաղաք տանող ճանապարհի 4-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով վարորդն ու նրա որդիներից 17-ամյա Արտյոմ Բալասանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուս որդին՝ 19-ամյա Ալբերտ Բալասանյանը, տեղում մահացել է: Նա ծառայում էր ԼՂՀ Ջաբրայիլի զորամասում և կարճատև արձակուրդից հետո մեկնում էր զորամաս:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---