Դևիդ Քեմերոն. Ֆուտբոլում ռասիզմը և խտրականության ցանկացած այլ ձև պետք է արմատախիլ արվի![]() 23 փետրվարի 2012 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլում ռասիզմը և խտրականության ցանկացած այլ ձև պետք է արմատախիլ արվի, քանի դեռ դրանք չեն ամրապնդվել հասարակական գիտակցությունում որպես վարքային մոդել, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Վարչապետն ընդգծել է, որ Բրիտանիան պետք է հպարտանա այն ֆանտաստիկ նվաճումներով, որոնք ունի սպորտում զանազան դիսկրիմինացիաների դեմ պայքարում. «Սակայն այսօր ևս մենք ունենք խնդիրներ, և պետք է արագ գործել, որպեսզի դրանք դարձյալ չծառանան»: Անգլիայի հավաքականի նախկին ավագ, լոնդոնյան «Չելսի» ակումբի ֆուտբոլիստ Ջոն Թերրին դատարանի առջև կկանգնի հուլիսի 9-ին` ռասիստական բնույթի վիրավորանքներ հասցնելու գործով: Ռասիստական բնույթի հայտարարություններն իբրև թե արվել են սևամորթ ֆուտբոլիստ Անտոն Ֆերդինանդի հասցեին: Անգլիական ֆուտբոլային ասոցիացիան փետրվարին որոշում էր կայացրել Թերրիին զրկել ավագի թևնոցից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |