Եվրահանձնաժողովը նվազեցրել է տնտեսության վերաբերյալ կանխատեսումը![]() 23 փետրվարի 2012 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Եվրագոտին մեղմ հետընթացի մեջ է, դիտվում են կայունացման հայտանիշներ: Երկրորդ կիսամյակում սպասվում է համեստ տնտեսական աճի վերսկսում: 2012 թվականին եվրագոտու ՀՆԱ-ն կկազմի -0,3 տոկոս` +0,5 տոկոս ենթադրվող գնահատականի դիմաց: 2012թ. ՀՆԱ վերաբերյալ կանխատեսումներն առանձին երկրների վերաբերյալ հետևյալն են. Գերմանիա` +0,6 տոկոս` +0,8 տոկոսի դիմաց, Ֆրանսիա` +0,4 տոկոս` +0,6 տոկոսի դիմաց, Իտալիա` -1,3 տոկոս` +0,1 տոկոսի դիմաց, Իսպանիա` -0,1 տոկոս` +0,7 տոկոսի դիմաց, Մեծ Բրիտանիա` +0,6 տոկոս (չի փոխվել), Հունաստան` -4,4 տոկոս` -2,8 տոկոսի դիմաց, Պորտուգալիա` -3,3 տոկոս` 3,0 տոկոսի դիմաց, Իռլանդիա` +0,5 տոկոս` +1,1 տոկոսի դիմաց, հաղորդում է spekulant.ru-ն:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |