ՄԱԿ-ի հանձնաժողովը սիրիական պաշտոնյաների գաղտնի ցուցակ է պատրաստել![]() 23 փետրվարի 2012 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը (Independent International Commission of Inquiry on Syria) Սիրիայում քաղաքացիական հակամարտության ժամանած տեղ գտած մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատու սիրիական պաշտոնյաների ցուցակ է պատրաստել, հաղորդում է AP-ն: Ցուցակը գաղտնի է պատրաստվել, դրա մեջ մտած ազգանունները չեն հրապարակվում: Հայտնի է, որ ցուցակում տեղ են գտել կառավարության ղեկավարող և սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը գերազանցել է 5,4 հազարը: Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |