Եվրամիությունում կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը![]() 23 փետրվարի 2012 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Եվրամիության Արտաքին հարցերի խորհրդում կքննարկեն ԵՄ համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ, այդ թվում տարածաշրջանային հակամարտությունների՝ վրացական և ղարաբաղյան, կարգավարումը, ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ: Խորհրդի հանդիպմանը կարծարծվի նաև գործընկեր երկրներում իրականացվող բարեփոխումների թեման: Այն երկրների հետ, որոնք առավել մեծ առաջընթաց կգրանցեն բարեփոխումների իրականացման գործում, նախատեսվում է ավելի սերտ քաղաքական շփում, փուլային ինտեգրում ԵՄ ներքին շուկային, քաղաքացիների շարժունակության բարձրացում և առավել մեծ աջակցություն ԵՄ կողմից: «Առավել մեծ աջակցություն մեծ բարեփոխումների դիմաց»(«more for more») մոտեցումը նորացված Եվրոպական հարևանության քաղաքականության հիմքն է, այն հրապարակվել է 2011թ. մայիսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |