Ադամ Շիֆֆը Ցեղասպանության վերաբերյալ դատարանի վճռի մասին. Ես խորապես հիասթափված եմ այդ որոշմամբ![]() 24 փետրվարի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆֆը հայտարարությամբ է հանդես եկել Հայոց ցեղասպանության զոհերին ունեցվածքի հատուցման մասին Կալիֆոռնիայի օրենքի վերաբերյալ ամերիկյան դատարանի որոշումից հետո: «Ես խորապես հիասթափված եմ որոշմամբ և չեմ հասկանում, թե դատարանն ինչպես կարող էր այդ որոշմանը իրավական հիմնավորում գտնել»,- հայտնել է Շիֆֆը: Նա նկատել է, որ ծանոթանում է գործին, և «մենք հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին կորոշենք հետագա գործողությունները»: ԱՄՆ իններորդ դաշնային վճռաբեկ դատարանը ընդունել է որոշում այն մասին, որ Հայոց ցեղասպանության զոհերին ունեցվածքի հատուցման մասին Կալիֆոռնիայի օրենքը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու դաշնային օրենքին: Դատարանի որոշումը հիմնավորված է Թուրքիայի կողմից այդ առիթով հնչող սպառնալիքներով և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշմամբ ԱՄՆ դաշնային Վերաքննիչ դատարանը սկսել է մի գործի քննությունը, որով դիտարկվում են առկա հակասությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչող Կալիֆորնիայի օրենսդրության ու ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսի միջև, հայտնում է The Associated Press-ը: Հայոց ցեղասպանության ճանաչումը հիմք է ստեղծում նրա համար, որ երեք գերմանական ապահովագրական գործակալություններ հատուցումներ վճարեն Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Սա արդեն երրորդ անգամն է, երբ դատարանը սկսում է այս նրբանկատ գործի քննությունը: 2009թ. գործը կասեցվեց այն բանից հետո, երբ դատավորը վերջին պահին փոխեց իր որոշումը հոգուտ ժառանգների: Ըստ նոյեմբերի 7-ին արված կարճ հայտարարության, նոր հայտարարությամբ չեղյալ է համարվում նախորդը: Ըստ ապահովագրական ընկերությունների, Կալիֆորնիայի օրենքը «հակասում է ԱՄՆ վարած արտաքին քաղաքականությանը, որը, ըստ ընկերությունների, սատարում է Թուրքիային»: Այս գաղափարի օգտին են բերվում ԱՄՆ նախկին նախագահներ Բիլլ Քլինթոնի ու Ջորջ Բուշի հայտարարությունները Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Մինչդեռ, ինչպես հայտնում են իրավաբանները, Կալիֆորնիայի օրենքը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին չի հակասում ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, քանի որ նախագահների նշված հայտարարությունները չեն արտացոլում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Փաստաբանները, որոնք ներկայացնում են ժառագների շահերը, նմանատիպ հայցեր են ներկայացրել New York Life ապահովագրական ընկերության և ֆրանսիական AXA ընկերության դեմ, որոնք դրական ելք ունեվան 2005թ.: Այն ժամանակ փոխհատուցման ընդհանուր գումարը երկու գործով կազմեց 37,5 մլն դոլար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |