ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՕԳՏԻՆ20 հունվարի 2004 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անհրաժեշտ է համարում շարունակել երկխոսությունը Հայաստանի նախագահի հետ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին նա հայտարել է այսօր Բաքվում` պայմանավորելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը (ՄԽ) հանդես չի գա «կողմնակի դիտորդի» դերում: Ալիեւը հայտարարել է, որ ՄԽ-ի համանախագահները պետք է հանդես գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկներով: Նա կարծիք է հայտնել, որ ՄԽ-ի գործունեությունը վերջին տարիներին «անհաջող» է եղել` նշելով, որ Ադրբեջանի հասարակությունը «մեծ ակնկալիքներ ունի միջնորդներից»: «Մենք չենք ցանկանում պատերազմ եւ նոր զոհեր», - ասել է Ալիեւը: Նա համոզմունք է հայտնել է, որ «Ադրբեջանը կհասնի խնդրի քաղաքական կարգավորմանը` ամրապնդելով իր տնտեսական եւ ռազմական ներուժը»: «Սակայն եթե դա տեղի չունենա, մենք մտադիր չենք հաշտվել ստեղծված իրադրության հետ», - ասել է նա: «Ադրբեջանը միանշանակ իրավունք ունի ցանկացած պահին եւ ցանկացած միջոցներով ազատագրել իր տարածքները», - հայտարարել է Ալիեւը: Ընդսմին նա նշել է, որ հակամարտության լուծման ոչ քաղաքական տարբերակների մասին հնարավոր կլինի մտածել միայն այն ժամանակ, երբ Բաքուն «միանգամայն համոզված կլինի նրանում, որ կարգավորման գործընթացի խաղաղ ներուժը լիովին սպառված է»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |