ՖՐԱՆՍԻԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՄՆ ՉԵՆ ՍԱՏԱՐԻ ԲԱՔՎԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ20 հունվարի 2004 - 22:27 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան երբեք Ադրբեջանին չի սատարի Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ մասին Բաքվի «Էխո» թերթին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նրա խոսքերով` «Ֆրանսիան երբեք չի ձեռնարկի որեւէ բան, ինչը կարող է նպաստել Ադրբեջանի օգտին դրական լուծմանը. դա հակասում է ֆրանսիական դիվանագիտության, արտաքին քաղաքականության դիրքորոշումներին»: Նույնը կարելի է ասել նաեւ Ռուսաստանի վերաբերյալ, նշել է քաղաքագետը: Առավել եւս, Ալիզադեի կարծիքով, դա վերաբերում է ԱՄՆ-ին, որտեղ արդեն ստեղծվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման «ավանդույթ», որի շրջանակներում նրանք երբեք չեն սատարի Ադրբեջանին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |