ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿԸ ԿԱՆԽԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ ՉԵԶՈՔ ԳՈՏՈՒ ԽՈՐՔԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՓՈՐՁԸ10 ապրիլի 2003 - 00:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերն ադրբեջանական զինված ստորաբաժանումներն իրենց հենակետերը չեզոք գոտու խորքը տեղափոխելու փորձ են ձեռնարկել` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավային ուղղության վրա գտնվող Կարախանբեյլի բնակավայրի շրջանում: Ինպես «Մեդիամաքս» գործակալությանն այսօր հայտնել են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, ԼՂ բանակի ստորաբաժանումները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, որոնց արդյունքում հակառակորդը ստիպված է եղել նահանջել իր նախկին դիրքերը: Միջադեպի ընթացքում ղարաբաղյան ուժերի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ 2000 թվականից սկսած ադրբեջանական կողմը դիմում է նման գործողությունների շփման գծի ողջ երկայնքով` փորձելով առավելագույնս մոտենալ Լեռնային Ղարաբաղի բանակի պաշտպանական բնագծերին եւ ամրապնդվել նոր դիրքերում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |