Դմիտրի Մեդվեդև. Չի կարելի թույլ տալ, որ իրավիճակը Կենտրոնական Ասիայում ապակայունանա![]() 24 փետրվարի 2012 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը անհրաժեշտ է համարում ջանքերի համակարգումը Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ Մերձավոր Արևելքի դեպքերից խուսափելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի վրա: Ռուսաստանը պետք է համակարգի ջանքերը իր մերձակա գործընկերների ու դաշնակիցների հետ, որպեսզի իրավիճակը մեր տարածաշրջանում, ես նկատի ունեմ Կենտրոնական Ասիան, առավել կայուն լինի, քան այժմ է»,-ասել է Մեդվեդևը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ հանդիպմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |