Հայաստանի նախագահը կայցելի Վիետնամ 2012թ. առաջին կեսին![]() 25 փետրվարի 2012 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Վիետնամի ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի հրավերով պաշտոնական այցելությամբ Հանոյում գտնվող Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 24-ին ընդունեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Նախագահ Թրուոնգ Թան Սանգը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Վիետնամի նախագահն ասաց, որ Վիետնամում Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերվում են եղբայրական ջերմուրթյամբ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պատերազմի տարիներին եւ հետպատերազմյան վերականգնմանը Վիետնամին ցուցաբերած կարեւոր աջակցությամբ: «Մեր շատ քաղաքացիներ կրթվել են Հայաստանում եւ այժմ իրենց գիտելիքները ներդնում են մեր երկրի զարգացման գործում եւ Վիետնամի ժողովուրդը երախտապարտ է Հայաստանին այդ օժանդակության համար: Այսօր մենք կարեւորում ենք անկախ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ ցանկանում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»: Վիետնամի նախագահը վերահաստատեց ՀՀ Նախագահին ուղղված Հանոյ այցելելու հրավերը եւ ընդգծեց, որ ինքն ուրախ կլինի ողջունել բարեկամ Հայաստանի ղեկավարին Վիետնամում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ջերմ խոսքերի համար՝ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Վիետնամի ղեկավարին, եւ տեղեկացրեց, որ նախագահ Սարգսյանն ընդունել է Վիետնամ այցելելու իր գործընկերոջ հրավերը եւ այն տեղի կունենա այս տարվա առաջին կեսին: Երկուստեք վստահություն հայտնվեց, որ ՀՀ Նախագահի առաջիկա այցելությունը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը: Վիետնամի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով իրականացվելիք քայլերը, ասիական տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները: Այս ենթատեքստում Վիետնամի Նախագահը նշեց, որ հաշվի առնելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ իր երկիրը կարող է Հայաստանի համար դեպի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան դարպաս հանդիսանալ: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-մինի դամբարան եւ ծաղկեպսակ դրեց դամբարանին: Նախարար Նալբանդյանը նաեւ հարգանքի տուրք մատուցեց Վիետնամի անկախության եւ ազատության համար զոհվածների հիշատակին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |