Լոկարնոյի կինոփառատոնն ավելացրել է իր մրցանակային ֆոնդը

Լոկարնոյի կինոփառատոնն ավելացրել է իր մրցանակային ֆոնդը

PanARMENIAN.Net - Լոկարնոյի միջազգային կինոփառատոնը (Շվեյցարիա), որն այս տարի տեղի է ունենալու օգոստոսի 1-11-ը, որոշել է ուժեղացնել իր «Ներկայի ռեժիսորներ» զուգահեռ ծրագիրը՝ ավելացնելով նրա մրցանակային ֆոնդը մինչև 40 հազար ֆրանկ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բացի դրանից, ներմուծվում է նոր մրցանակ՝ «Լավագույն ռեժիսոր դեյուտանտին» 20 հազար ֆրանկ մրցանակային ֆոնդով, հանձնվում է նաև ժյուրիի հատուկ մրցանակ 30 հազար ֆրանկի չափով: Բոլոր պարգևները հավասար բաժանվում են ռեժիսորի և պրոդյուսերի միջև, իսկ հատուկ մրցանակը ենթադրում է նաև հաղթած ֆիլմի ցուցադրություն ֆրանսիական հեռուստատեսությամբ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---