ՌԴ ԱԳՆ. արևմտյան ԶԼՄ-ին Սիրիայի մասին տվյալներ հայտնում է կասկածելի աղբյուր![]() 25 փետրվարի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության առաքելության» կոմպետենտության մակարդակը, ստիպում է կասկածել այն տեղեկությունների հավաստիությանը, որոնք այն տարածում է, շաբաթ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Մեզ մոտ առկա տվյալների համաձայն, այդ «առաքելության» աշխատում է ընդամենը 2 մարդ` ղեկավարը և քարտուղար-թարգմանիչը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: Նշվում է, որ «առաքելության» ներկայացուցիչները խուսափում են ռուս դիվանագետների հետ շփումներից: «Կարելի է կարծել, որ բերված փաստերը թույլ են տալիս դատել այն մասին, թե որքանով են հավաստի այդ կառույցի կողմից տրամադրվող տեղեկությունները»: «Առաքելության» իրավապաշտպանների կարծիքով, Սիրիայում հակամարտության զոհերի թվի մասին ինֆորմացիայից օգտվում են բազմաթիվ արևմտյան և ռուսական ԶԼՄ-ր: Սիրիայում, սկսած նախորդ տարվա կեսերից, չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր տվյալներ են ստացվում մարդկանց մահվան մասին: ՄԱԿ-ի տվյալներով զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 5 հազարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |