Դմիտրի Պետրենկո. Սումգայիթը Օսվենցիմի ճամբարների հանցագործությունների հետ նույն շարքում է![]() 26 փետրվարի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերը էթնիկական բռնության առաջին զանգվածային պայթյունն էր նորագույն խորհրդային պատմության մեջ: Այդ մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտնել է ուկրաինացի քաղաքական տեսաբան Դմիտրի Պետրենկոն: «Սումգայիթը մարդկության դեմ հանցագործությունների, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարների և Կատինյան անտառում գնդակոծությունների հետ նույն շարքում է»,- հայտնել է նա՝ հավելելով, որ Սումգայիթի զոհերի արյունը չպետք է մոռացվի: Փորձագետի կարծիքով՝ Սումգայիթում բռնությանը նպաստել է տեղի իրավապահ մարմինների, ԽՍՀՄ կենտրոնական պետական և կուսակցական ղեկավարության անգործությունը կամ դեպքերի զարգացմանը ժամանակին միջամտելու անկարողությունը: «Ցավոք, մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում ցուցադրում է անընդունակություն հասկանալու, որ դաժանությունը միայն դաժանություն է ծնում, որն ավելի մեծ փորձանքներ է բերում: Անհնար է բուժել նման իրադարձությունների ժամանակ տուժած մարդկանց վերքերը, բայց կարելի է գոնե ապագայում նման բաները կանխելու համար փորձել դասեր քաղել դրանից»,- նշել է նա: ![]() ![]() Հայերի ջարդերը Սումգայիթում 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |