Բրայանտը դարձել է Աստղերի խաղի ամբողջ պատմության մեջ ամենաարդյունավետ խաղացողը![]() 27 փետրվարի 2012 - 10:58 AMT PanARMENIAN.Net - «Լոս Անջելես Լեյքերսի» ակումբի բասկետբոլիստ Քոբի Բրայանտը խփել է Ջորդանի ռեկորդը` դառնալով Աստղերի խաղի ամբողջ պատմության ամենաարդյունավետ խաղացողը: 2012թ Աստղերի խաղին Բրայանտը հավաքել է 27 միավոր և հայտնվել աստղերի առաջին հորիզոնականում: Աստղերի խաղում Բրայանտն ունի 271 միավոր: Ջորդանը իր կարիերայի ընթացքում հավաքել է 262 միավոր: Բրայանտը շրջանցել է նաև Օսկար Ռոբերտսոնին և Քարիմ Աբդուլ-Ջաբբարին: Բրայանտի համար 2012թ Աստղերի խաղը կարիերայի ընթացքում 14-րդն է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |