Բրայզան Ստամբուլում մասնակցել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված ակցիային![]() 27 փետրվարի 2012 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան միացել է ակցիային, որը անցկացվել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում`նվիրված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» 20-ամյակին, որն անցել է փետրվարի 26-ին: «Ես գիտեմ Թաքսիմի ակցիայի մասին և ես միանում եմ դրան»,-հայտարարել է Բրայզան: Փետրվարի 26-ին Թաքսիմ հրապարակում կար մոտ 50 000 մասնակից: Նրանց մեծ մասը ադրբեջանցի կամ թուրք երիտասարդներ էին: Ցուցարարները ձեռքներում պահել էին հակահայկական կարգախոսներով պաստառներ: ![]() Ռազմական գործողություն Խոջալուի մոտակայքում 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |