ՀՅԴ-ն մտադիր է ստեղծել կամավորական շարժում`ազատ և արդար ընտրություններ անցկացնելու օգտին![]() 27 փետրվարի 2012 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն ցանկանում է ստեղծել կամավորական շարժում`ազատ և արդար ընտրություններ անցկացնելու օգտին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Դաշնակցության ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ըստ նրա, մի քանի հազար մարդ պետք է դրդեն իշխանություններին նորմալ ընտրություններ անցկացնել, ընդ որում, ընտրություններին նրանց մասնակցության ձևաչափը պետք է տարբեր լինի` ընտրական հանձնաժողովի անդամներ, վստահված անձինք, դիտորդներ, ովքեր պետք է պաշտպանեն ողջ ժողովրդի քվեն, ոչ միայն Դաշնակցության,-ընդգծել է նա: Նա ընդգծել է նաև երկրում բարձր մակարդակով ընտրությունների իրականացման անհրաժեշտությունը, ասելով, որ ստեղծված իրավիճակը փոխելու միակ ելքը ընտրություններն են: Դրանք հանդիսնում են ազգային անվտանգության գործիք, քանի որ քաղաքական ուժերը միշտ պետք է թարմացվեն: «Սարսափելի կլինի, եթե Հայաստանում չձևավորվի ընտրության ինստիտուտը»,-ընդգծել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |