ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԺՄԷԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ26 հունվարի 2004 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի եւ Հայաստանի արտգործնախարարներ Կոնստանտին Գրիշչենկոն եւ Վարդան Օսկանյանը հունվարի 25-ին Թբիլիսիում քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները: Քննարկվող թեմաների շրջանակում էին նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Կիեւ կատարելիք այցին առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: Ինչպես հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները` վկայակոչելով երկրի ԱԳՆ մամլո ծառայությանը, Կ.Գրիշչենկոն հայտարարել է, որ Ուկրաինան հանդես է գալիս այդ հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին` նշելով երկրի հավատարմությունը տարածքային ամբողջականության սկզբունքին: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարները գտնվում էին Թբիլիսիում Վրաստանի նորընտիր նախագահ Միխաիլ Սահակաշվիլու երդման արարողությանը մասնակցելու նպաստակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |