Ավարտվել է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը

Ավարտվել է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը

PanARMENIAN.Net - Երևանում ավարտվել է տղամարդկանց շարքում Հայաստանի ծանրամարտի առաջնությունը: Մինչև 77կգ քաշային կարգում հաղթել է Վանիկ Ավետիսյանը, մինչև 85կգ՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն և ամառային ունիվերսիադայի ոսկե մեդալակիր Աղասի Աղասյանը:

Մրցաշարի վերջին օրը ելույթ են ունեցել մինչև 95 կգ, 100 կգ և +105 կգ քաշային կարգերում հանդես եկող ծանրորդները: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, չեմպիոններ են դարձել Վահրամ Գևորգյանը, Վարդան Դավթյանը և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը:

Առաջնությունից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 6-16-ն Անթալիայում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---