Հայ գրոսմայստերները կմասնակցեն Ֆրանսիայի Քափել լա Գրանդ մրցաշարին![]() 27 փետրվարի 2012 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գեւորգ Հարությունյանը, Տիգրան Ղարամյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Դավիթ Հարությունյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Կարինա Համբարձումովան եւ Տաթեւ Աբրահամյանը մարտի 3-10-ը կմասնակցեն Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվելիք խոշոր օփենին: Գրոսմայստերներ Գեւորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել են 3-ական միավոր եւ ընթանում են աղյուսակի առաջին երեք հորիզոնականներում: Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Կանն քաղաքում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ գրավեց 5-րդ տեղը: Նա միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ռոմանովից (Ռուսաստան): Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 5,5 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը: Մրցաշարին մասնակցում էր 61 շախմատիստ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |