Samsung-ը ներկայացրել է Galaxy Note պլանշետը![]() 27 փետրվարի 2012 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Բարսելոնայում մեկնարկած Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ Samsung ընկերությունը բացի Galaxy Beam սմարթֆոնից և Galaxy Tab 2 (7”, 10.1”) պլաշետների շարքից ներկայացրել է նաև իր Galaxy Note սմարթֆոնի «նմանակ» Galaxy Note պլանշետը։ Եթե Galaxy Note սմարթֆոնն ուներ 5,3 դյույմ անկյունագծով էկրան և շատերի մոտ հարց էր առաջանում, սմարթֆոն է այն ի վերջո, թե պլանշետ, ապա նոր Galaxy Note-ը 10,1 դյույմ անկյունագծով ներկայացվել է որպես պլանշետ։ Պետք է նշել, որ Note պլանշետը մի շարք հատկություններով նման է Note սմարթֆոնին։ Երկուսն էլ աշխատում են երկմիջուկային 1,4ԳՀց պրոցեսորով, ունեն microSD քարտի մուտք և 1280x800 էկրան։ Պլանշետի հետ տրվում է նաև հատուկ էլեկտրոնային գրիչ՝ նկարելու և նամակ գրելու համար։ Galaxy Note պլանշետն աշխատում է Android օպերացիոն համակարգի վերջին տարբերակով՝ 4.0 Ice Cream Sandwich-ով։ Պլանշետի ֆոտոխցիկը 3 մեգապիքսել է։ Պլանշետի վաճառքը մեկնարկելու է 2012-ի երկրորդ եռամյսակում։ Պլանշետի արժողության մասին ընկերությունը դեռևս ոչինչ չի հայտնել։ Mobile World Congress 2012 ցուցահանդեսը մեկնարկել է Բարսելոնայում։ Այն համարվում է տարվա խոշորագույն ՏՏ ոլորտի իրադարձություններից։ Ցուցահանդեսին հավաքվում են սմարթֆոնների առաջատար արտադրողները, ինչպես նաև ծրագրային ապահովում ներակայացնող ընկերությունները։ Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 1-ը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |