ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել նոր հեռահար ռմբակոծիչի ստեղծմանը

ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել նոր հեռահար ռմբակոծիչի ստեղծմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ ռազմաօդային ուժերը ձեռնամուխ են եղել նոր հեռահար ռմբակոծիչի ստեղծման ծրագրի իրագործմանը, հաղորդել է ԱՄՆ ՌՕՈՒ պետքարտուղար Մայքլ Դոնլին:

«Ծրագիրը մեկնարկել է, պահանջները և արժեքը որոշվել են պաշտպանության նախարարի կողմից: Առաքումները նախատեսված են 2020-ականների կեսերին»,- ասել է Դոնլին, նշելով, որ ՌՕՈՒ մտադիր են գնել 80-100 նոր ռմբակոծիչներ:

«Նոր ռմբակոծիչի արտադրության արժեքը կկազմի 40-50 մլրդ դոլար»,- հայտարարել են ամերիկյան ռազմաօդային ուժերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---