Էդվարդ Նալբանդյանը Հոնկոնգի ղեկավարության հետ քննարկել է տնտեսական հարցեր![]() 27 փետրվարի 2012 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին ասիական տարածաշրջանային այցելության շրջանակներում տարանցիկ այցով Հոնկոնգում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հոնկոնգի օրենսդիր խորհրդի նախագահ Հոն Յասպեր Ցանգ Յոկ-սինգի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկվեցին Հայաստանի և Հոնկոնգի միջև տնտեսական համագործակցությանն առնչվող hարցեր: Հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը: Նախարար Նալբանդյանը օրենսդիր խորհրդի նախագահին տեղեկացրեց Հոնկոնգում ՀՀ պատվո հյուպատոսություն հիմնելու մտադրության մասին: Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի Անվտանգության քարտուղար Ամբրոզ Լի Սիու Քվոնգի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Հոնկոնգի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև Հոնկոնգի մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները և ներդրումային հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2011թ. դեկտեմբեր և 2012թ. փետրվար ամիսներին Հոնկոնգի գործարարների` Հայաստան կատարած այցերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև այդ ոլորտում ձեռնարկվելիք քայլերը: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հոնկոնգից ժամանեց Սինգապուր, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |