Վարժապետյան. Սահմանադրական խորհուրդը վաղը կարող է վճիռ կայացնել Ցեղասպանության մասին օրինագծի վերաբերյալ![]() 27 փետրվարի 2012 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Հավանականությունն այն բանի, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը վաղը կհրապարակի ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի սահմանադրական լինելու վերաբերյալ որոշումը, բավական մեծ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Հայ Դատի» ֆրանսիական գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: «Առայժմ դրա վերաբերյալ 100%-անոց տեղեկատվություն չկա, ինչպես և չկան տեղեկություններ հայտարարության բնույթի մասին»,- նշել է նա: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպասվում է, որ Խորհուրդը որոշում կընդունի մինչև մարտի 1-ը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |