Մի շարք ակցիաներ են սպասվում գրքի գնի բարձրացման դեմ

Մի շարք ակցիաներ են սպասվում գրքի գնի բարձրացման դեմ

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ` գրքի գնին այսուհետ ավելանալու է նաեւ ավելացված արժեքի հարկը, որի դեմ տեղի կունենան բազմաթիվ բողոքի ակցիաներ: Ինչպես մամլո ասուլիսում ասաց գրող Արամ Պաչյանը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն բացվել է խումբ՝ գրքի գնի թանկացման դեմ:

Վաղը բաց նամակով նախաձեռնողները կդիմեն ՀՀ վարչապետին, որպեսզի գրքից առհասարակ հանվի ԱԱՀ-ն: Սպասվում են բազմաթիվ ակցիաներ, բաց դասախոսություններ:

Արամ Պաչյանը հայտարարել է, որ նրանք մինչև վերջ պայքարելու են, որ այդ հարկը հանվի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---