ԵԽԽՎ-Ի ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՇԱՀԱՎԵՏՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՑ28 հունվարի 2004 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախօրեին ընդունել է Հայաստանում եւ Ադրբեջանում դիտարկման առնչությամբ զեկույցները` ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, Սթրասբուրգում հայկական կողմին հաջողվել է «Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներ» ձեւակերպումից հանել «այլ» բառը, ինչն ամրագրվել է Հայաստանի վերաբերյալ զեկույցում: Նշենք, որ նման ձեւակերպումը կարող էր սխալ պատկերացում ստեղծել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես դասվում է գրավյալ տարածքների թվին: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում դիտարկման առնչությամբ զեկույցում տվյալ ձեւակերպումը մնացել է նախկին խմբագրությամբ: Տիգրան Թորոսյանն ընդգծել է, որ Հայաստանում դիտարկման առնչությամբ զեկույցը շահավետորեն տարբերվում է Ադրբեջանի վերաբերյալ զեկույցից: Նրա խոսքերով` Հայաստանի մասին զեկույցում նշվել է ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործում առաջընթացը: Մինչդեռ, Ադրբեջանի առնչությամբ զեկույցում ԵԽ-ն ուշադրությունը կենտրոնացրել է երկրում քաղբանտարկյալների առկայության եւ մարդու իրավունքների խախտման, ինչպես նաեւ ստանձնած պարտավորությունների կատարման դանդաղ տեմպերի վրա: Ավելին, Տ. Թորոսյանի խոսքերով` Ադրբեջանի առնչությամբ զեկույցն ավարտվում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամներին մանդատներից զրկելու սպառնալիքներով` այն դեպքում, եթե հանրապետությունում չդիտվի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում առաջընթաց:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |