Արտաշես Ներսիսյան. Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությունը![]() 28 փետրվարի 2012 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ մարտի 5-ից Մելինե Դալուզյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը Ծաղկաձորում կսկսեն պատրաստվել ամառային Օլիմպիական խաղերին: «Մինչև Օլիմպիադան մենք կանցկացնենք երկշաբաթյա հավաքներ, որոնց միջև աղջիկները 3 օր կհանգստանան: Հայաստանի հավաքականը բաց կթողնի Անթալիայի Եվրոպայի առաջնությունը, քանի որ ներկայումս չունենք ուժեղ ծանրորդուհիներ, որոնք կպայքարեին մեդալների համար: Իսկ Մելինեն և Հռիփսիմեն չեն հասնի վերականգնվել Օլիմպիադայի համար»,-ընդգծել է Ներսիսյանը: Նախորդ շաբաթ ավարտվել է Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 30 ծանրորդուհիներ: Մարզչի կարծիքով ուրախալի է այն փաստը, որ Հայաստանում ծանրամարտով ավելի շատ աղջիկներ են սկսել զբաղվել: «Այս ծանրորդուհիներից մենք կկարողանանք ընտրել հավաքականի անդամներ»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |