ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՆՑ ԵՆ ԿԱՑՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ30 հունվարի 2004 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում Սիրիայում տեղի են ունենում հայկական արվեստի վարպետների ելույթներ: Երաժշտական եւ պարային կոլեկտիվները ու մենակատարները հայկական մշակույթը ներկայացնում են Դամասկոս, Հալեպ, Ղամիշլի եւ Լաթաքիա քաղաքներում: Բացի այդ, Սիրիայի մայրաքաղաքում կազմակերպվել են Մարտիրոս Սարյանի եւ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսներ: Մշակույթի օրերի կապակցությամբ Սիրիայում է գտնվում Հայաստանի պատվիրակությունը` մշակույթի նախարար Թամարա Պողոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամների հետ արդեն հանդիպումներ են ունեցել Սիրիայի վարչապետ Նաջի Ուտրին եւ մշակույթի նախարար Մահմուդ աս-Սայյեդը, որը հայկական կողմի հետ ստորագրել է 2004-2006թթ. մշակութային համագործակցության մասին ծրագիր: Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերն ավարտվում են փետրվարի մեկին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |