Չիլիի, Արգենտինայի, Կոլումբիայի ու Իսպանիայի ոստիկանները ձերբակալել են Anonymous-ի 25 անդամների![]() 29 փետրվարի 2012 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Չիլիի, Արգենտինայի, Կոլումբիայի ու Իսպանիայի ոստիկանները ձերբակալել են Anonymous-ի 25 անդամների, հայտնում է BBC News-ը: Ձերբակալվածները 17-40 տարեկան են, նրանց մոտից առգրավվել է 250 միավոր ցանցային ու բջջային սարքավորում: Գործողությունը համակարգել է Ինտերպոլը, որի համար առիթ են հանդիսացել կիբերհարձակումները Չիլիիի ու Կոլումբիայի կառավարական կայքերի վրա: Մասնավորապես, կաթվածահար էին եղել Կոլումբիայի նախագահի ու ՊՆ կայքերը, ինչպես նաև Չիլիի ազգային գրադարանի կայքերը: Ինչպես հայտնել են Իսպանիայի ՆԳՆ-ում, Մադրիդում ու Մալագայում 4 հոգու են ձերբակալել, որոնից երկուսն անչափահաս են: Ըստ իսպանական ոստիկանության, ձերբակալվածներից մեկը Anonymous-ի գրոհների համակարգողն է Իսպանիայում ու Լատինական Ամերիկայում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |