Սինգապուրում ուրախությամբ են սպասում երկկողմ հարաբերությունների շրջանակներում ՀՀ ղեկավարի առաջին այցելությանը![]() 29 փետրվարի 2012 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցելությամբ Սինգապուրում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 28-ին ընդունեց Սինգապուրի Հանրապետության նախագահ Թոնի Թան Կեն Յամը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Սինգապուրի ղեկավարը նշեց. «Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ և մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Սինգապուրի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները: Նախարար Նալբանդյանը նշեց, որ 2009թ. Սինգապուրի ավագ նախարար Լի Կվան Յուի այցելությունը Հայաստան նոր էջ բացեց երկու երկրների հարաբերություններում, և վստահություն հայտնեց, որ նախագահ Թոնի Թան Կեն Յամի հրավերով ՀՀ նախագահի պետական այցելությունը Սինգապուր նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև բարեկամական փոխգործակցության զարգացմանը: Սինգապուրի նախագահը խնդրեց նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել, որ Սինգապուրում ուրախությամբ և ամենայն ջերմությամբ են սպասում երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Հայաստանի ղեկավարի առաջին այցելությանը: Սինգապուրի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, ներդրումային ոլորտում փոխգործակցությունը, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Սինգապուրում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև 1835թ. հիմնադրված Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Սինգապուրահայերը նախարար Նալբանդյանին տեղեկացրեցին իրենց գործունեության ոլորտների, հայապահպանության և Սինգապուրում հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |