Վլադիմիր Ժիրինովսկի. Ղարաբաղը պատկանում է Հայաստանին

Վլադիմիր Ժիրինովսկի. Ղարաբաղը պատկանում է Հայաստանին

PanARMENIAN.Net - Մոսկվայի Հայկական կազմակերպությունների համաժողովի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահության թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկու հետ: Նախագահության թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, պատասխանել է ակտուալ հարցերին: «Մենք հանդիպում ենք Մոսկվայի հայ համայնքի հետ, քանի որ ազգային հարցը համարում ենք Ռուսաստանի կարևորագույն հարցը»,-ասել է Ժիրինովսկին:

Նա նշել է, որ արդեն երկու տասնամյակ է պաշտպանում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: «20 տարի առաջ ես արդեն նախագահության թեկնածու էի և այն ժամանակ պատասխանելով հայ լրագրողի հարցին, ասացի, որ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին»,-ասել է նա:

Ժիրինովսկին նշել է, որ միայն ինքն ու իր կուսակցությունն են մեծ ուշադրություն դարձնում ազգային հարցին: «Եթե մենք չլուծենք ազգային հարցը, ամեն ինչ կփլուզվի, ինչպես 1917 և 1991թ.»:

«Ես արդեն կես դար է արևելագետ եմ, 20 տարի ապրել եմ ազգային հանրապետություններում: Կրեմլից լուծել խնդիրն անհնար է՝ պետք է ապրել մյուս ժողովրդների շրջանում, հասկանալու համար նրանց պատմությունն ու ավանդույթները, խնդիրներն ու ուրախությունները»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---