Ժիրինովսկի. Իրանի դեմ պատերազմի դեպքում Ռուսաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը![]() 29 փետրվարի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հարցի լուծման հնարավոր ուղիները երկու հարթության մեջ են հնարավոր՝ կամ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, և դա մեկ պետություն է, կամ Ռուսաստանը ճանաչում է Ղարաբաղը»,-ասել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Ըստ նրա, փոխզիջումային տարբերակ կարող է լինել Ադրբեջանի, Ղարաբաղի ու Հայաստանի անդամակցումը Ռուսաստանին ցանկացած կարգավիճակում: Այդ դեպքում երեք պետությունները դառնում են մեկ միասնական իրավական դաշտ և խնդիրն ինքին հանվում է: Ռուսաստանը կարող է ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն, գտնում է Ժիրինովսկին, միայն Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում: «Մենք ճանաչեցինք Հարավային Օսեթիան ու Աբխազիան 2008թ. օգոստոսի պատերազմից հետո: Եթե Թուրքիան ու Ադրբեջանը հանդես գան ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի զորքերի կոալիցիայի կողմից, ապա, ըստ իս, Ռուսաստանը կարող է կոշտ պայմաններ դնել և հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղը որպես ինքնուրույն պետություն»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |