Լևոն Արոնյան – Անիշ Գիրի շախմատային պարտիան ճանաչվել է հունվար ամսվա լավագույն պարտիան![]() ![]() PanARMENIAN.Net - Շախմատային աշխարհում հայտնի chesspro.ru կայքի հատուկ ժյուրին հունվարի լավագույն պարտիա է ճանաչել Վեյք-ան-Զեեի հաղթող Լևոն Արոնյանի յոթ հաղթանակներից մեկը: Անիշ Գիրիի հետ հանդիպումը կայացել է Տատա Սթիլի 10-րդ տուրում, որտեղ Արոնյանը սև ֆիգուրներով հաղթանակ տարավ 43-րդ քայլում: «Այդ պարտիայում ամեն ինչ դասավորվեց Գիրիի դեմ: Ե'վ դեբյուտը, և' անհաջող խաղը կեսին, և' ցայտնոտը: Լևոնն իր քայլերն իրացնում էր ոչ այնքան կոշտ, բայց հուսալի և չշտապելով: Արդյունքում մենք տեսանք գեղեցիկ ավարտ»,- ասել է Կոնստանտին Լանդան, հաղորդում է chesspro.ru-ն: «Այն փաստը, որ պարտիան չավարտվեց մինչև 40-րդ քայլը, խոսում է միայն իմ չշտապելու մասին: Ես ուզում էի խաղալ` չածնրաբեռնելով ինձ տարբերակների հաշվարկով»,- այդ հանդիպումից հետո ասել էր Արոնյանը: Երկրորդ տեղում Մագնուս Կարլսեն – Վեսելին Տոպալով պարտիան է, երրորդում` Ֆաբիանո Կարուանա – Անիշ Գիրի:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |