Տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստը![]() 29 փետրվարի 2012 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանխորհրդի հերթական նիստը։ Համաձայն հաստատված օրակարգի` «ԶՀԳ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է գործակալության 2011 թ. տարեկան գործունեությանհաշվետվությունը։ Մասնավորապես, անդրադարձ է արվել հաշվետու տարում ներդրումների ներգրավման, արտահանման խթանման ուղղությամբ իրականացված և ընթացիկծրագրերին, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների շրջանակում ԶՀԳ-ում կատարված փոփոխություններին: Նա տեղեկացրել է, որ 2011 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 6 մլրդ ՀՀ դրամ (շինարարություն, վերականգնվող էներգետիկա և արտադրություն), արտահանման խթանումը` շուրջ 3.9 մլրդ դրամ (սննդարդյունաբերություն, բնական քարերի վերամշակում և այլն), կազմակերպվել են գործարար համաժողովներ և ցուցահանդեսներ, իրականացվել են տեղեկատվականօժանդակության աշխատանքներ: Ներկայացված հաշվետվությունը հաստատվել է խորհրդի կողմից: Նիստում քննարկվել են արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման մեխանիզմին առնչվող հարցեր: Ամփոփելով հնչած առաջարկությունները` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ԶՀԳ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին մշակել և հաջորդ նիստին ներկայացնել ռազմավարության իրականացման2012 թ. միջոցառումների ծրագիր: Մեկ այլ հարցով հավանության են արժանացել գործակալության 2012 թ. միջոցառումների ծրագիրը և 2012 թ. ֆինանսական ծախսերի նախահաշիվը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |