Լարիսա Ալավերդյանը կոչ է անում ԱԺ-ին Սումգայիթյան ջարդերը ճանաչել ցեղասպանություն29 փետրվարի 2012 - 17:02 AMT PanARMENIAN.Net - «Խնդիրը նրանում է, որ մենք շատ աշխատանք ունենք այն առումով, որ 1990-ից մինչ օրս մենք պատշաճ ուշադրություն չենք հատկացրել Սումգայիթում հայերի կոտորածների զոհերին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նա նաև նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում արդեն երեք տարի գտնվում է Սումգայիթի զոհերի մասին օրինագիծը, որը նա է մշակել և որը կոչ է անում ՀՀ ԱԺ պատգամավորներին Սումգայիթում տեղի ունեցածը ճանաչել ցեղասպանություն, բայց մինչև հիմա այդ օրինագիծն արձագանք չի ստացել: «Բավական է լռել, եկել է աշխարհին Սումգայիթի իրական փաստերի մասին պատմելու ժամանակը: Այդ հարցն իրավաբանական ասպեկտ ունի, ինչո՞ւ Հայաստանը հայցեր չի ներկայացնում միջազգային դատարաններ»,- հայտարարել է «Պարզ ցեղասպանություն» ֆիմի հեղինակ Մարինա Գրիգորյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |