Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն ուրախ է ԿԺԴՀ հետ բանակցություններում գրանցված առաջընթացին![]() 29 փետրվարի 2012 - 21:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ուրախ է ԿԺԴՀ հետ բանակցություններում գրանցված առաջընթացին, սակայն մտադիր է ակնդետ հետևել, թե որքանով է Հյուսիսային Կորեայի նոր ղեկավարությունը հետևողականորեն կատարելու ստանձնած պարտավորությունները, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Սա առաջին քայլն է ճշմարիտ ուղու վրա: Այն մեծ չէ, բայց կատարվել է և տանում է դեպի խաղաղություն... Սակայն ԱՄՆ-ն շարունակում է լուրջ մտահոգություն ունենալ (ԿԺԴՀ միջուկային ծրագրի առնչությամբ)»,- ասել է Քլինթոնը` չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում: Նրա խոսքով` Միացյալ Նահանգներն ակնդետ հետևելու է ԿԺԴՀ նոր ղեկավարության ուղուն: «Մենք Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդներին դատելու ենք ըստ նրանց արարքների»,- հավելել է պետքարտուղարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |