«Ժողովուրդ». Մեծամասնական ընտրակարգով Ծառուկյանին կհատկացվի 7-8 տեղ![]() 1 մարտի 2012 - 10:09 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, որ իրենց կուսակցությունը թեկնածուներ է առաջադրելու միայն այն ընտրատարածքներում, որտեղ ունի համապատասխան մարդիկ: «Ժողովուրդն» այս փաստն ուշագրավ է համարում այն առումով, որ վերջերս ԲՀԿ-ականները հայտարարեցին` Ծառուկյանը հանձնարարել է քննարկել բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հարցը, քանի որ իրենք մտադիր են նման քայլ անել: Սակայն, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» -ը` կոալիցիոն վերջին նիստում Սերժ Սարգսյանի հետ զրույցի արդյունքում Ծառուկյանը հետ է կանգնել այս մտադրությունից: Փաստորեն, հիմա արդեն նա բարձրաձայն խոստովանում է` կառաջադրվեն այնտեղ, որտեղ ունեն համապատասխան մարդիկ: Իսկ թե որ ընտրատարածքների մասին է խոսքը, նա չի մանրամասնել: Ներիշխանական խոսակցությունների համաձայն` Ծառուկյանին ասվել է, որ մեծամասնական ընտրակարգով 7-8 տեղ են հատկացնում իրենց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |